HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին ութ տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել Կանզասի ազգային գվարդիայի և Հայաստանի պաշտպանության նախարարության միջև համագործակցության խորացման ուղղությամբ:

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուն և Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին շնորհավորել են անկախության 20-ամյակի կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի պաշտպանության պատասխանատու գործում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter