Քաղաքապետարանը պարզաբանում է
«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամների Երևանի ավագանու անդամներին ուղարկված դիմումների առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարանի ընդհանուր բաժնում ստացվել է Երևանի ավագանու անդամներին ուղղված 51 դիմում:
Նախաձեռնության հեղինակների պնդումը, թե իրենց դիմումները կորել կամ տեղ չեն հասել, մեղմ ասած` չի համապատասխանում իրականությանը:
Դիմումները ստացվել և սահմանված կարգով գրանցվել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Նորայր Ալթունյանի կողմից և դիմումատուներին համապատասխան ստացական է տրամադրվել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երևանի ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների կազմակերպման բաժնի կողմից նշված դիմումները տրամադրվել են ավագանու «Հայաստանի Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ավագանու անդամներին:
Ավագանու գործունեությունն ապահովող աշխատանքների
կազմակերպման բաժնի պետ` Գագիկ Բաղդասարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել