Հակառակորդը խախտել է հրադադարը
Հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Աշաղը Աբդուռահմանլի, Յուսուֆջանլու, Մարզիլի, Բաշ-Քարվենդ, Շխլար, Սարըջանլու, Սեյսուլան, Ջրաբերդ, Մեհդիլի, Քարվենդ, Կորգան և Աշաղը Վեյսալի ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:
Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել