HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Զուրաբյանն այլևս նախագահ չէ

Ըստ ՀՀՇ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` հունիսի 17-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ, որի ընթացքում վարչությունը որոշել է ընդունել վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հրաժարականի դիմումը: Արարատ Զուրաբյանը շարունակում է մնալ ՀՀՇ վարչության անդամ: Նկատի ունենալով, որ ավելի վաղ վարչությունն ընդունել էր ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականի եւ վարչության կազմից դուրս գալու դիմումը, ՀՀՇ վարչությունը որոշել է ՀՀՇ վարչության նախագահի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել ՀՀՇ գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի վրա, մինչեւ կուսակցության առաջիկա համագումարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter