HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համերաշխության համերգ օտարալեզու դպրոցների օրինագծի դեմ

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբը տեղեկացնում է, որ շաբաթ օրը` հունիսի 19-ին` ժամը 19:00-ին, Շառլ Ազնավուրի («Մոսկվա» կինոթատրոնին մերձակա) հրապարակում տեղի կունենա օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ քաղաքացիական շարժման նպատակների հետ համերաշխության համերգ: Այս պահին համերգին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել. Դավիթ Ամալյանը Վահան Արծրունին Արմենոյիդսը Էդվարդ Զորիկյանը Վահրամ Թաթիկյանը ՀՏ Հայկոն Ռուբեն Հախվերդյանը Մհեր Մանուկյանը Մկրտիչ Մկրտչյանը Շուշան Պետրոսյանը Հրավիրում ենք բոլորին մասնակցել միջոցառմանը և միացնել Ձեր ձայնը Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման օրինագծի դեմ: «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ հեռ. 099 24 44 92, 091 20 82 69 [email protected] http։//www.nochangeinlanguagelaw.org http։//www.facebook.com/home.php?#!/group.php?gid=112426852127161&ref=ts

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter