HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Ազարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբիկ Հարությունյանը ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Տ. Սարգսյանի որոշմամբ Սերգեյ Ազարյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։ Սերգեյ Նիկոլայի Ազարյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1955թ., հուլիսի 31, ք. Կիրովաբադ Կրթություն 1973-1977թթ. - Սարատովի բարձրագույն ռազմաքիմիական հրամանատարական ուսումնարան 1986-1988թթ.- Կույբիշևի անվան Ռազմա-ինժեներական ակադեմիա Աշխատանքային գործունեություն 1977-1979թթ. - ԽՍՀՄ ՔՊ 983-րդ Հաշվարկավերլուծական խմբի պետ 1979-1981թթ. - ԽՍՀՄ ՔՊ 312-րդ առանձին մեքենայացված գնդի հակաճառագայթային և հակաքիմիական պաշտպանության դասակի հրամանատար 1981-1985թթ. - Հայկ. ԽՍՀ Լենինական քաղաքի ՔՊ շտաբի ավագ սպա 1988թ. - Երևանի 26 կոմիսարների շրջ. ՔՊ պետի տեղակալ - շտաբի պետ 1988-1989թթ. - Երևանի Շահումյանի շրջ. ՔՊ պետի տեղակալ - շտաբի պետ 1989-1990թթ. - Հայկ. ԽՍՀ ՔՊ շտաբի հակաճառագայթային և հակաքիմիական պաշտպանության բաժնի պետ 1990-1992թթ. - Երևանի ՔՊ պետի տեղակալ - շտաբի պետ 1992-1993թթ. - ՀՀ ՔՊ շտաբի պետի առաջին տեղակալ 1993-1997թթ. - ՀՀ ԿԱ ԱԻՎ, ՀՀ ՔՊ շտաբի պետ – ԱԻՎ պետի տեղակալ 1998-1999թթ. - ՀՀ ԿԱ ԱԻՎ պետի խոհրդական 1999-2000թթ. - ՀՀ ԿԱ ԱԻՎ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ 2000-2001թթ. - ՀՀ ԿԱ ԱԻՎ ԶՓՈՒ վարչության պետ 2001-2005թթ. - ՀՀ ԿԱ ԱԻՎ արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության պետ 2005-2009թթ. - ՀՓԾ բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետ 2009-2010թթ. - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ 2010թ. հուլիսի 20-ից - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։ Այլ տվյալներ Փրկարար ծառայության գնդապետ է։ Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, «ԽՍՀՄ զինված ուժերի 60-ամյակի հոբելյանի» և «ԽՍՀՄ զինված ուժերի 70-ամյակի հոբելյանի» կապակցությամբ մեդալներով, շնորհակալագրերով և պատվոգրերով։ Ունի «Վարդենիսի պատվավոր քաղաքացու» կոչում։ Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter