Սպանության 18 դեպքից 16-ը բացահայտվել է
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 18 դեպք, բացահայտվել է 16-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 29 դեպքից բացահայտվել է 19-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 7 դեպքերն էլ բացահայտվել են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել