HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 85 միլիոն դրամ` հօգուտ պետական բյուջեի

ՀՀ վարչական դատարանը բավարարել է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության հայցն ընդդեմ «Ռալ-Բին» ՍՊԸ-ի` հօգուտ պետբյուջեի  85 719 400 դրամ բռնագանձելու պահանջի մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչությունում հաշվառված «Ռալ-Բին» ՍՊ ընկերության հաշվետվություններից պարզվել է, որ  ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններ ունի: Ըստ Շենգավիթի հարկային տեսչությունից  Շենգավիթի դատախազություն ներկայացրած հարկային պարտավորությունների առաջացման վերաբերյալ հաշվարկների եւ տեղեկանքների` «Ռալ-Բին» ՍՊ ընկերության` պետական բյուջեի նկատմամբ  չկատարած հարկային  պարտավորությունը կազմել է  85 719 400 դրամ: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի  27-րդ հոդվածով սահմանված կարգի` Շենգավիթի վարչական շրջանի դատախազությունն ընդդեմ «Ռալ-Բին» ՍՊԸ-ի հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան` պահանջելով բռնագանձել  չկատարած հարկային պարտավորությունները եւ որպես հայցի ապահովման միջոց` արգելանք դնել պատասխանողի գույքի վրա: Դատարանը, բավարարելով հայցադիմումը, 25.05.2010թ. վճռել է  հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 85 719 400 դրամ, եւս 1 714 388 դրամ` որպես պետական տուրք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter