Կաշառակերության դեպքերից չի բացահայտվել միայն մեկը
Ըստ Ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` այս տարվա հունվարի 1-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է կաշառակերության 55 դեպք եւ չի բացահայտվել միայն 1-ը: Իսկ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 70 դեպքից բացահայտվել է 66-ը:
Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 54 դեպքից բացահայտվել է 50-ը:
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրվել է կաշառակերության 30 դեպք, որոնք բացահայտվել են: Պաշտոնեական լիազորությունների չարաշահման 63 դեպքից բացահայտվել է 56-ը, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 50 դեպքից` 43-ը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել