HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնում քաղաքաշինությունն աճ է գրանցել

Այս տարվա առաջին եռամսյակում Արագածոտնի մարզում շինարարության ոլորտում իրականացվել է 3,237.0 մլն դրամի աշխատանք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 2,467.0 մլն դրամով եւ կազմում է հանրապետությունում առաջին եռամսյակի ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների 6.9%-ը: 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արագածոտնի մարզում թողարկվել է 272 մլն դրամի ավելի արդյունաբերական արտադրանք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2,437 մլն դրամի փոխարեն` կազմելով 2,709 մլն դրամ: Աճ է գրանցվել հանքագործական արդյունաբերության, մշակող արդյունաբերության եւ ջրամատակարարման բնագավառներում: Մարզում 2009 թվականին իրականացվել է 7,389.8 մլն դրամի շինարարություն: Մարզպետարանի հասարակայնության եւ լրատվության վարչությունից «Հետք»-ին փոխանցեցին, որ աճի տեմպերը պայմանավորված են հիմնականում Համաշխարհային բանկի վարկային ծրագրերի, Ասիական զարգացման բանկի եւ այլ կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարական աշխատանքներով: Այս տարի մարզում նախատեսված է կրթական հաստատություններում իրականացնել 425.5 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Մոտ 545 մլն դրամի ներդրում էլ կարվի Սոցներդրումների հիմնադրամի կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter