HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ և ՀՀ արդարադատության նախարարությունների միջեւ ստորագրվեց հուշագիր

ԼՂՀ և ՀՀ արդարադատության նախարարությունների միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի` նախատեսվում է խորացնել և գործնական հիմքերի վրա դնել երկու կառույցների միջև վաղուց սկսված համագործակցությունը: ԼՂՀ արդարադատության նախարար Ն. Նարիմանյանը նշեց, որ իրավական ակտերի համատեղ մշակման համար կստեղծվեն աշխատանքային խմբեր: ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանը համագործակցության նոր փուլում կարևորում է մասնագետների վերապատրաստման գործընթացը, որ պարբերական բնույթ կկրի: Հուշագրում տեղ է գտել նաև սպորտային-մշակութային համատեղ միջոցառումների անցկացման մասին դրույթ, ինչը, նախարարների համոզմամբ, կնպաստի գործընկերային ջերմ հարաբերությունների ապահովմանը: Հուշագրի վավերացումից հետո արդարադատության նախարարներն պատասխանել են ոլորտին առնչվող լրագրողներին հետաքրքրող հարցերի: ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter