HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բրուցելոզով հիվանդներ` Սյունիքի մարզում

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ գյուղում բրուցելոզ հիվանդությունը, ըստ գյուղի անասնաբույժի, մարդկանց կովերից է փոխանցվել: Բռնակոթում հիվանդության դեմ պատվաստած 800 գլուխ խոշոր եղջերավոր անասուններից միայն 8-ի մոտ է դրական ռեակցիա արձանագրվել: Անասնաբույժ Գեւորգ Հարությունյանի տեղեկատվությումբ, հիվանդությամբ վարակվել են նաեւ այնպիսի մարդիկ, որոնք կով չունեն:

Տարեկան 2 անգամ գյուղի անասնագլխաքանակը ստուգվում է: Հիվանդ անասունների այս տարվա թիվը նույնն է, ինչ նախորդ 2-3 տարիներին: Մարդկանց դեպքում վարակվածների թիվը շատ ավելի մեծ է: Բռնակոթի գյուղապետարանից տեղակացնում են, որ գյուղում այս պահին կա բրուցելոզով հիվանդ 15 մարդ: Չեն բացառում, որ հիվանդների թիվն ավելի շատ լինի, քանի որ կարող են լինել մարդիկ, ովքեր չեն ցանկանա, որ իրենց անունն էլ շրջանառվի: Գյուղացիների տեղեկատվությամբ, հիվանդ մարդկանց թիվը 46 է: Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք բրուցելոզ հիվանդություն ախտորոշմամբ այսօր եւս 1 հիվանդ է դիմել: Հիվանդանոց են դիմել նաեւ Անգեղակոթ եւ Գորհայք գյուղերի բնակիչներ:  Նրանք բոլորն էլ բժիշկների հսկողություն տակ են, թեպետ բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter