HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիայում մաֆիայի հայազգի պարագլուխներ են ձերբակալվել

Իսպանիայի ոստիկանությունը մաֆիայի մեջ կասկածվող 6 պարագլխի է ձերբակալել Ռուսաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից: Ինչպես հայտնում է տեղական El Pais թերթը, ոստիկանությունն օպերացիան իրականացրել է Իսպանիայի Կատալոնիա պրովինցիայում: «Օրենքով գող» կասկածյալների անունները չեն նշվում: Ոստիկանությունը խուզարկել է նրանց տները և նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների գրասենյակները: Ոստիկանությունը նշում է, որ կասկածյալները կարող են ներգրավված լինել փողերի լվացման ցանցի մեջ, որում նրանք ներդրել են Իսպանիայում հյուրանոցային և ռեստորանային բիզնեսում քրեական ճանապարհով ստացված փողերը: Իսպանական լրատվամիջոցներն այս ձերբակալությունները կապում են մարտին մաֆիայի դեմ իրականացված օպերացիայի հետ, որի ժամանակ ամբողջ Եվրոպայով ձերբակալվեց ավելի քան 80 կասկածյալ` հիմնականում ռուսներ, վրացիներ և հայեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter