HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պեպտիդ PRP-1-ը վտանգավոր վարակների նոր պաշտպան

Բացահայտում են հայ գիտնականները ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Կենսաքիմիայի ինստիտուտում ակադեմիկոս Արմեն Գալոյանի ղեկավարած գիտական խմբի կողմից ուղեղի հիպոթալամուսից առանձնացվել է պեպտիդ PRP-1-ը, որի յուրահատուկ պաշտպանիչ հատկությունները հետաքրքրել են Պաստերի ինստիտուտի (Ֆրանսիա) հետազոտողներին: PRP-1-ը պատկանում է ոսկրածուծի ցողունային բջիջների խթանիչ պեպտիդների խմբին: Պաստերի ինստիտուտում Անդրանիկ Դուրգարյանի (ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտ) մասնակցությամբ վերարտադրվել են Երեւանում անցկացված հետազոտությունների արդյունքները:  Ամենավտանգավոր վարակներից մեկով` Staphylococcus aureus-ով վարակված մկների խումբը, որին ներարկվել էր ընդամենը 1 միկրոգրամ պեպտիդ, մնաց կենդանի այն դեպքում, երբ կոնտրոլ խումբն ամբողջությամբ մահացավ: Պաստերի ինստիտուտի «Ցիտոկինեզ եւ բորբոքում» բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Ժան-Մարկ Կավալյոնի նամակում նշվում է. «Այս արդյունքները շատ տպավորիչ են», եւ նա պատրաստակամություն է հայտնում հետագա համատեղ հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ: ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից հայտնում են, որ ակադեմիկոս Գալոյանը համարում է, թե պոլիպեպտիդների այս խումբը եզակի է նախ եւ առաջ նրանով, որ այն սպեցիֆիկ չէ որեւէ մեկ վարակի հանդեպ, այլ ընդունակ է ոչնչացնել ախտածին վարակների տարբեր տեսակներ, այդ թվում` սիբիրախտի մանրէները, հոսպիտալներում տարածված  ստաֆիլակոկի մահացու վտանգավոր հակաբիոտիկ  կայուն տեսակները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Հայաստանի եւ ԱՄՆ-ի բազմաթիվ հեղինակավոր գիտական ամսագրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter