HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են Կատալոնիայում ձերբակալված հայազգի «օրենքով գողերի» անունները

Դատարանի որոշմամբ, Իսպանիայում ձերբակալված 6 «օրենքով գողերից» 5-ին կալանավորել են: Իսպանական լրատվամիջոցները ձերբակալվածներին որակել են որպես  ռուսական կամ ռուս-վրացական մաֆիայի անդամներ:  Ձերբակալվածները մեղադրվում են խմբակային հանցագործության, փողերի լվացման և առևտրային փաստաթղթերի կեղծման մեջ: Ուրբաթ օրը Իսպանիայի ազգային դատական պալատի հետաքննիչը որոշում է կայացրել 5 ձերբակալվածներին նախնական կալանքի տակ պահել մեկուսարանում:  Ազատ է արձակվել միայն իսպանցին` Սալոու Խուան Օյոնատեին: Նա գրասենյակ ունի կատալոնական քաղաքում և զբաղվում է հարկային դեկլարացիներով: Նրան բաց են թողել առանց գրավի: Մյուսների համար դատավորը գրավի չափ է սահմանել. ամենմեծ գումարը` 100 հազար եվրո, դատավորը սահմանել է ղազախ գործարար Թարկիրսան Բարատովի համար (Tarkirsan Baratov): Լադուս Ունանյանը և Գագիկ Էլոյանը պետք է վճարեն 40-հազարական եվրո, իսկ Կոնստանտին Ունանյանը և Յուրի Զախարյանը` 20-հազարական եվրո: «Ռիա Նովոստի» գործակալությունը նշում է, որ Լադուս Ունանյանը եղել ե ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից: Նշված անձանց ձերբակալությունն իրականացվել  է «Յավա» (Java) օպերացիա անվամբ, որի առաջին փուլը մեկնարկել էր դեռևս մարտին եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում նաև Իսպանիայում:  Այն ժամանակ ձերբակալվել էր 79 մարդ, որոնք հիմնականում եղել են ազգությամբ վրացի, հայ և ռուս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter