HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիան պարտվեց Սերբիային

Գերմանիայի պարտությամբ ավարտվեց Աշխարհի առաջնության 2010 թվականի D խբմի` Գերմանիա-Սերբիա խաղը` 0:1 հաշվով: Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստ Յովանովիչը գրավեց հակառակորդի դարպասը հենց առաջին խաղակեսում` 38-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Գերմանիան հնարավորություն ուներ հավասարեցնել հաշիվը. Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիսնտները չկարողացան հաջող իրացնել 11 մետրանոցը, որը Նեմանյա Վիդիչի` ձեռքով խաղի արդյունքում էին «վաստակել»: Սերբերի դարպասապահ Ստոյկովիչը կարողացավ հաջող ետ մղել 11 մետրանոցը։ Այս հանդիպմանը գլխավոր մրցավար Ալբերտո Ունդիանո Մալյենկոն 8 դեղին ու 1 կարմիր քարտ ցույց տվեց: Գոլից ընդամենը մեկ րոպե առաջ Կլոզեն հեռացվեց դաշտից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter