Նախագահի պետերբուրգյան հանդիպումները
Նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է Միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին:
ՀՀ նախագահն այնուհետեւ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեյի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը, նախագահի մասնակցությամբ հանդիպումից հետո, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ համանախագահներն անդրադարձել են համանախագահների` Հայաստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել