HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-Սլովենիա` 2:2

Աշխարհի առաջնության C ենթախմբում ավարտվեց նաև Սլովենիա –ԱՄՆ հանդիպումը` ոչ ոքի: Առաջին խաղակեսում Սլովենիայի հավաքականը երկու գնդակ ուղարկեց հակառակորդի դարպաս: Գոլի հեղինակներ դարձան Վալտեր Բիրսան (13') և Զլատան Լյուբիյանկիչը (42'):  Սակայն առաջին խաղակեսի հենց սկզբին (48') Լանդոն Դոնովան կրճատեց հավաքականների տարբերությունը` պատասխան գոլ խփելով: Իսկ խաղի ավարտին  (82') հաշիվը հավասարեցրեց Միխայիլ Բրանդլեյը: ԱՄՆ հավաքականը խաղի ավարտին եւս մեկ անգամ գնդակը գլորեց հակառակորդի դարպաս, սակայն մրցավարները չհաշվեցին այն:   ԱՄՆ հավաքականն այս խաղից հետո արդեն ունեցավ երկու միավոր: Հիշեցնենք, որ հավաքականը առաջին տուրում 1:1 հաշվով ավարտել էր հանդիպումը Անգլիայի հավաքականի հետ: Փոխարենը Սլովենիայի հավաքականը վաստակեց 4 միավոր. առաջին տուրում 1:0 հաշվով հաղթել էր Ալժիրի հավաքականին: Այսօր 23.30-ին հանդիպելու են Ալժիրի եւ Անգլիայի  հավաքականները: Լուսանկարը` fifa.com-ի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter