HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության  ֆինասավորմամբ հունիսի 18-ին Գավառ քաղաքի մշակույթի տանը առաջին անգամ անցկացվեց «Աշխատանքի տոնավաճառ», որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզում իրենց գործունեությունը ծավալող ավելի քան 50 գործատուններ: Տոնավաճառի կազմակերպիչների հավաստմամբ, միջոցառմանը մասնակցած կազմակերպությունները ներկայացրել են ավելի քան 230 թափուր աշխատատեղեր, իսկ այցելուների թիվը գերազանցեց է 1000-ը: «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որաշխատանքի տոնավաճառի տեղակատվական հովանավորն է  «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագիրը, որը իրականացնում է «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը, ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ համատեղ: Տոնավաճառին մասնակցել են մարզային ավելի քան 35 առևտրային, արտադրական և սպասարկման ոլորտները ներկայացնող կազմակերպություններ, որի ներկայացուցիչներն անմիջական շփվում էին տոնավաճառ այցելած աշխատանք փնտրողների հետ և առաջարկում  թափուր աշխատատեղեր: Ինչպես իր խոսքում նշեց աշխատանքի տոնավաճառ այցելած ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը, վերջին երկու տարիների ընթացքում աշխատանքի տոնավաճառը ամենահաջողված միջոցառումներից է, որը ուշադրության կենտրոնում է  ՀՀ կառավարության կողմից: «Հենց այստեղ է, որ գործատուն  փորձում է օգնել գործազուրիկին և հակառակը: Եվ հենց այստեղ է, որ գործատուն ևս մեկ անգամ գովազդում և հասարակայնացնում է իր արտադրանքը և ընկերությունը»,-իր խոսքում ասաց նախարար Մ. Մնացականյանը և հավելեց, որ այսօր գործատունները  ցանկանում են գտնել որակյալ մասնագետներ:    Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալԱրտուշ Ղուկասյանը հայտնեց, որ այսօր մարզում պաշտոնապես գրանցված է 8 հազար աշխատանք փնտրող. «Սակայն համոզված եմ , որ այս թիվը շատ ավելին է, քան գրանցված է պաշտոնապես: Համոզված եմ, որովհետև շատ և շատ գործազուրկներ իրենց աշխատանքի համար դիմում են մարզպետարան: Մարզպետարանը սերտ համագործակցում է մարզային զբաղվածության կենտրոնի հետ, որպեզսի որքան հնարավոր է մեղմենք այս վիճակը և որքան հնարավոր է օգնենք գործազուրկներին: Այս միջոցառումը խթան է հանդիսանալու որպեզսի մենք մեր մարզում կրճատենք աշխատանք փնտրողների թիվը»: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը նույնպես համոզված է, որ աշխատանքի տոնավաճառները  ունեն մեկ նպատակ, նախ  անմիջական կապ ստեղծել աշխատանք փնտրողների և գործատուների միջև` օգնելով գործատուներին գտնել համապատասխան մասնագիտություն և որակավորոմ ունեցող աշխատողներ, իսկ աշխատանք փնտրողներին` գտնել հարմար աշխատանք. «Աշխատանք փնտրողները պետք է լինեն ակտիվ, լինեն որալյալ մասնագետներ: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք աջակցելու ձեզ վերավորակավորելու և աշխատանքի տեղավորվելու գործում»: «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հաջորդ «Աշխատանքի տոնավաճառը» նախատեսված է անցկացնել Վանաձոր քաղաքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter