Ոստիկանության բարեփոխումների փաթեթի քննարկում` Ազգային ժողովում
Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի` ոստիկանության ընթացիկ բարեփոխումների թեմայի շուրջ նիստի ժամանակ տեղի ունեցավ բարեփոխումների ռազմավարության քննարկումը:
ՀՀ ոստիկանության ղեկավարի տեղակալ Արթուր Օսիկյանը ներկայացրեց ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնք կկիրառվեն ոստիկանության գործունեության բոլոր ոլորտներում ողջ երկրի մասշտաբով: Երկրում բարեփոխումների փաթեթը նաև ներառում է ԵԱՀԿ աջակցությամբ մշակված համայնքային ոստիկանության մոդելի կիրառում, ոստկանության կրթության, ոստիկանություն-լրատվամիջոցներ հարաբերությունների, հանրային կարգի պահպանման կատարելագործում: Ոստիկանության բարեփոխման ծրագրում նաև նախատեսվում է գենդերային ռազմավարության մշակում ԵԱՀԿ աջակցությամբ:
Ժողովրդավարական իրավապահ համակարգի խթանման և անվտանգության ոլորտի ներկայացուցիչների հմտությունների կատարելագործման ուղիները, ինչպես նաև օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնությունը քննարկվեց Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի, խորհրդարանականների, պետական համակարգի այլ ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և անվտանգության ոլորտի փորձագետների կողմից:
«Մեր արդյունավետ համագործակցության շնորհիվ մենք մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դարձրել ենք բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը, որը և անկասկած կխթանի անվտանգություն էլ ավելի բարձրացումը և վստահությունը ոստիկանության նկատմամբ: Ժողովրդավարական իրավապահ համակարգը առանցքային նշանակություն ունի օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկղբունքների խրախուսման գործում», - հավելեց նա:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ` իր ներդրումն ունենալու ոստիկանության բարեփոխումներում և խթանելու ժողովրդավարական ոստիկանությունը Հայաստանում: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային տեղեկատվության բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել