HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ինչո՞ւ Ալիեւը փախավ Սանկտ Պետերբուրգից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներից հետո շտապ վերադարձել է Ադրբեջան: Այս փաստն ուշագրավ է նրանով, որ մինչ այդ Ադրբեջանի նախագահօ մամլո ծառայությունը տեղեկացրել էր, թե ԻԼհամ Ալիեւը Սանկտ Պետերբուրգ է մեկնում Միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով, որի շրջանակներում էլ հանդիպում է ունենալու Հայաստանի եւ Ռուսաստանի իր պաշտոնակիցների հետ: Սակայն փաստը մնում է փաստ, որ Ալիեւը շտապ հեռացել է Սանկտ Պետերբուրգից եւ անհայտ պատճառներով չի մասնակցել ֆորումին: Ռուս խաղաղապահները Ղարաբաղո՞ւմ Դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ Սանկտ Պետերբու8գում Սերժ Սարգսյանի հետ ռուսները քննարկել են առաջիկայում` առաջին փուլով Աղդամի, Ֆիզուլիի եւ Զանգելանի շրջանները հանձնելու տարբերակը, եւ որ այդ շրջաններում եւ բուն Ղարաբաղում տեղակայվեն ռուսական խաղաղապահները: Իսկ դրա դիմաց խոստացվել է այդ շրջանների համար 88 թվականի` Անատոլի Վոլսկու ժամանակվա կարգավիճակը: Հայ-հրեական համագործակցություն Բոստոնում Բոստոնում գործող «Հայ-հրեական կոալիցիան» 12 հազար ստորագրություն է հավաքել, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջով ներկայացնի ԱՄՆ Կոնգրեսին եւ նախագահ Բարաք Օբամային: Ստորագրահավաքի կազմակերպիչները ենթադրում են ստրոգրությունները հասցնել 15 հազարի: Գնալու տեղ կամ ցանկություն չունեն «Մենք եղել ենք, կանք ու մինչեւ սահմանադրական կարգի վերկանագնումը լինելու ենք ընդդիմության շարքերում: Որեւէ տեղ գնալու ոչ ցանկություն ունենք, ոչ էլ փորձ ենք կատարում: Մենք այստեղ ենք, ՀԱԿ-ում ենք եւ աշխատելու ու պայքարելու ենք այնպես, ինչպես աշխատել եւ պայքարել ենք»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով ՀՀՇ-ՀԱԿ փոխհարաբերություններին վերաբերող հարցին` ասաց ՀՀՇ վարչության արդեն նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Դավիթ Հարությունյանը պետք է հրաժարական տա «Հունիսի 21-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի դեմ հերթական որոշումը կկայացվի»,- այսպիսի կարծիք է երեկ հայտնել Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը: Նրա համոզմամբ` ամառային նստաշրջանի շրջանակներում ԵԽԽՎ Բյուրոն հավանություն կտա ԼՂ հարցով հատուկ հանձնակաժողովի վերստեղծմանը: «Հաշվի առնելով, որ սա թուրք-ադրբեջանական նախաձեռնություն է, եւ հանձնաժողովում ընդգրկվելու են թե ադրբեջանցի եւ թե թուրք պատգամավորներ, կա լրջագույն մտահոգություն, որ հանձնաժողովի  կողմից ընդունվելիք փաստաթուղթը լինելու է ադրբեջանանպաստ, պարունակելու է մեզ համար շատ վտանգավոր դրւոյթներ»,- հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը: Ըստ նրա` այս իրավիճակից ելքը մեկն է` բոլոր այն պաշտոնյաները, պատգամավորներն ու դիվանագետները, ում պատճառով մեկը մյուսի հետեւից պարտություններ են գրանցվում, պետք է հրաժարական տան, եւ առաջաին հերթին դա պետք է անի ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter