HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաձայնագիր` արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակելու վերաբերյալ

Հունիսի 18-ին ՀՀ կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջև ստորագրվել է տեխնիկական և ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր` Հայաստանում արտակարգ իրավիճակներին արձագանքելու համակարգին օժանդակելու վերաբերյալ: ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ Շվեյցարիայի կառավարության անունից` Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Դերեք Մյուլլերը: Համաձայնագրի շրջանակներում իրականացվելու է «Արձագանք. Բուժմիավորումներ» ծրագրի 1-ին փուլը: Ծրագրի նպատակն է ինտեգրված բժշկական ստորաբաժանումների միջոցով ստեղծել գործող լիարժեք փրկարարական համակարգ` ըստ միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի ուղեցույցի: Ծրագրով նախատեսվում է ձևավորել արտակարգ իրավիճակներում օպերատիվ գործող և համապատասխան հմտություններով օժտված բուժմիավորումներ: Ծրագրի առաջին փուլը, որի տևողությունը 7 ամիս է, կիրականացվի հարավում` Վայոց ձորի մարզում և հյուսիսում` Տավուշի մարզում: Կմշակվի բուժմիավորումների անձնակազմի վերապատրաստման մոդել, որը հետագայում, անհրաժեշտ միջոցների առկայության դեպքում, կծառայի այլ մարզերում ծրագրի իրականացման համար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության կայքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter