HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս եք ցանկանում այս ամառն անցկացնել

Շարադրությունների մրցույթ Սիրելի փորքիկ, Մենք գիտենք, որ դու շատ ես սիրում ամառը, քանի որ այդ շոգ ու արեւոտ եղանակին հնարավորություն ունես խաղալ, ճանապարհորդել ու հանգստանալ այնպես, ինչպես դու ես ցանկանում: Հավանաբար, ամռանը դու ցանկանում ես գնալ մի տեղ` հանգստանալու, կամ պարզապես մտածել ես, թե ինչպես կարելի է անցկացնել ամառային արձակուրդները: Հենց այսօր կարող ես «Հետք»-ին գրել, թե ինչպես ես պատրաստվում անցկացնել քո ամառը կամ ինչպես կցանկանայիր այն անցկացնել: Եթե ինչ-որ բան այն չէ եւ խանգարում է քեզ` քո ուզած ամառն անցկացնելու համար, գրիր նաեւ այդ մասին: Մինչեւ օգոստոսի 31-ը ժամանակ ունես, բայց կարող ես չհապաղել եւ հենց այսօր գրել նամակ-շարադրությունդ: Լավագույն նամակները կտպագրվեն «Հետք»-ում: Եղիր առաջին նամակագիրներից մեկը եւ հետեւիր, թե ինչ ընթացքի մեջ է քեզ համար նախատեսված Ամառային մրցույթը: Նամակդ կարող ես ուղարկել հետեւյալ հասցեով` Հայաստանի Հանրապետություն, Երեւան, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ Եթե հարցեր ունես, զանգահարիր  (010) 563363 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter