HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հորդառատ անձրև Երևանում. երթևեկությունը դժվարանցանելի է դարձել

Մայրաքաղաք Երևանում այս պահին հորդառատ անձրև է տեղում: Բաղրամյան փողոցը դժվար երթևեկելի է դարձել: Տրանսպորտային միջոցները կարողանում են մեծ դժվարությամբ շրջանցել ջրափոսերը: Այս պահին անանցանելի է նաև Լենինգրադյան փողոցը, որն ուժեղ անձրևներից որոշ ժամանակ կաթվածահար է լինում: Լենինգրադյանից Մալաթիա-Սեբաստիա ուղևորվող մեքենաները ստիպված իրենց երթուղին փոխում և բարձրանում են Շինարարների փողոցով: Դժվարանցանելի են նաև Կիևյան և Հալաբյան փողոցները: Հալաբյան փողոցում մի քանի մեքենաներ մնացել են անձրևից առաջացած ջրափոսերի մեջ: Իսկ ԴԱՀԿ շենքից վերև նույնիսկ փողոցի լույսերն են հանգել: Աջափնյակ համայնքի Ֆիզիկայի խաչմերուկից մինչև Հանրապետական հիվանդանոց  խցանումներ են: Մեքենաների շարան է առաջացել նաև Ֆուչիկի փողոցում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter