Անհանգստացած եմ
Հարգելի խմբագրություն,
Դատապարտելով Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները` ոչնչով չեմ արդարացնում նաեւ հայկական կողմի անպատրաստ լինելը, որի վկայությունը չորս զոհն է թշնամու մեկի հանդեպ: Եւ ՀՀ ու Արցախի պատասխանատու որեւէ անձի հայտարարությունը (կան բոլոր թերթերում) թող չհիշեցնեն ժամանակին չինական կողմից արված նախազգուշացումները, որոնք արդեն անցել էին հազարի սահմանը: Չմոռանանք՝ մենք պատերազմի մեջ ենք: Իսկ պատերազմում «չեն քնում», նամանավանդ առաջավոր շարքերում...
Համարում եմ, որ ուշացած ռազմատենչ հայտարարությունների փոխարեն պիտի բարձրացնել ԱՉԱԼՐՋՈՒԹՅՈՒՆԸ: Շատ բան կարող եմ ասել, բայց…: Անհանգստացած եմ: Ուր եք, տղաներ (Ա.Ս.):
Նուբար Ասլանյան, Հայաստանի եւ Իսրայելի կոմպոզիտորների միության անդամ Հայֆա, Իսրայել, 19.06.10
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել