Կամերունը դուրս մնաց Աշխարհի առաջնությունից
Դանիա- Կամերուն` 2:1
Ավարտվեց նաև E ենթախմբի Դանիա-Կամերուն հանդիպումը: Չնայած Դանիայի հավաքականն այսօր խաղում էր հիմնականում վետերանական կազմով, բացառությամբ երկու երիտասարդ ֆուտբոլիստների, այդուհանդերձ, կարողացավ մեկ գոլի առավելությամբ հաղթանակ տանել:
Կամերունի հավաքականի ֆուտբոլիստ Սամուել Էտոն բացեց հաշիվը 10–րդ րոպեին: Իսկ դանիացի Ն. Բենդտները 33-րդ րոպեին հավասարեցրեց այն: Առաջին խաղակեսում մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին թե' կամերունցիները, թե դանիացիները, և գնդակը լինում էր հավասարապես երկու խմբերի մոտ: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի: Դանիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիսնտներից` 32-ամյա Դենիս Ռոմեդալը երկրորդ խաղակեսում (61') երկրորդ գոլը խփեց:
Հիշեցնենք, որ E ենթախմբի Հոլանդիա-Ճապոնիա հանդիպումը երեկ ավարտվել էր 1:0 հաշվով: Միակ գոլի հեղինակ է դարձել Ուեսլի Սնայդերը: Այսպիսով, Հոլանդիան պատոնապես ամրացրեց իր դիրքը` գրավելով ենթախմբում առաջին տեղը, իսկ Կամերունի հավաքականը եղավ առաջինը, ով դուրս մնաց 2010 թվականի աշխարհի առաջնությունից:
Հիշեցնենք նաև, որ երեկ, D ենթախմբի երկրորդ տուրի երկրորդ հանդիպումը` Գանա-Ավստրալիա խաղն, ավարտվել էր ոչ ոքի` 1:1 հաշվով: Առաջին գոլը խփել են ավստրալիացիները, քիչ անց Գանայի հավաքականը իրացրել է 11 մետրանոցը և հավասարեցրել հաշիվը: Իսկ ավստրալիացիների պաշտպանը ձեռքով խաղալու համար կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղից:
Լուս.` fifa.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել