HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իտալիա-Նոր Զելանդիա` 1:1

Քիչ առաջ ոչ ոքի ավարտվեց նաև աշխարհի գործող չեմպիոն` Իտալիայի հավաքականի հանդիպումը Նոր Զելանդիայի հավաքականի հետ: Նոր Զելանդիայի հարձակվող Սմելցը առաջին խաղակեսի սկզբում` 7-րդ րոպեին բացեց հաշիվը: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Վիչենցո Յաքուինտան իրացրեց 11 մետրանոցը և հավասարեցրեց հաշիվը առաջին խաղակեսի 29-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսում Իտալիայի և Նոր Զելանդիայի հավաքականներին չհաջողվեց առավելության հասնել: Հիշեցնենք, որ գործող չեմպիոնը ոչ ոքի էր խաղացել նաև Պարագվայի հետ: Այսպիսով, F ենթախմբում առաջատարը Պարագվայն է` 4 միավորով, այնուհետև հավասար միավորներ ունեն Իտալիան և Նոր Զելանդիան` 2, և 1 միավոր ունի Սլովակիան: Երրորդ տուրում սպասվում է Նոր Զելանդիա-Պարագվայ և Իտալիա-Սլովակիա հանդիպումները: Լուս.` fifa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter