Բրազիլիան հաղթեց. հերոսը Լուիս Ֆաբիանոն է
G ենթախմբում Բրազիլիա-Կոտ դ'Իվուար հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով: Բրազիլիայի հավաքականի ներկայացուցիչ Լուիս Ֆաբիանոն երկու գոլի հեղինակ դարձավ. 25-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 50-րդ րոպեին կրկնապատկեց այն: Էլանոն երրորդ գնդակն ուղարկեց Կոտ դ'Իվուարի հավաքականի դարպաս 62-րդ րոպեին:
Կոտ դ'Իվուարի հավաքականի ֆուտբոլիստ Դրոգբան կրճատեց հաշիվը 79-րդ րոպեին:
Ի դեպ, փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստների և Կոտ դ'Իվուարի խաղացողների միջև, որը մի պահ ձեռնամարտի վերածվեց. պատճառը բրազիլացի Կակայի ձեռքով հարվածն էր Կոտ դ'Իվուրաի ֆուտբոլիստին: Կական կարմիր քարտ ստացավ, և մրցավարը նրան հեռացրեց խաղադաշտից:
Այսպիսով, G ենթախմբում առաջին հորիզոնականում Բրազիլիայի հավաքականն է` 6 միավորով, հաջորդում են Պորտուգալիայի և Կոտ դ'Իվուարի հավաքականները` 1-ական միավորով, և Կորեայի հավաքականը` դեռևս 0 միավոն. Կորեայի հավաքականը վաղը պետք է պայքարի Պորտուգալիայի դեմ:
Լուս.` fifa.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել