HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայության մարտական պատրաստվածության բարձր մակարդակի ապահովումը կենսականորեն կարևոր պայման է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն` սույն թվականի հունիսի 18-ին Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում. տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետևանքով հայկական կողմը տվել է չորս զոհ և չորս վիրավոր: Արձագանքելով պատահարին` նշում ենք. Դեռևս սույն թվականի 1-ին եռամսյակում Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ) կատարած հետազոտությունները ցույց էին տվել Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի վերսկսման հնարավորության համար հստակ նախադրյալների առկայության փաստը: Հետազոտությունները մասնակիորեն նաև հրապարակվել են ապրիլին` «Անկախ» շաբաթաթերթում` ՔԶՀԿ նախագահի հեղինակած հոդվածում. http://ankakh.com/2010/04/30507/, որում մասնավորապես ասված է. «Պատերազմաշունչ հայտարարությունները զուգորդվել են ռազմական բյուջեի աննորմալ աճի հետ: Իսկ զինված ուժերի վերազինումն ու արդիականացումը համատեղվել է ռազմական ստուգումների փորձերով (2008թ. մարտին և նոյեմբերին, 2010թ. մարտին, հնարավոր է և` 2010 թ. ամռանը)»: - Հաստատելով ՔԶՀԿ-ի կատարած հետազոտությունների և վերլուծությունների ճշմարտացիությունը ադրբեջանաղարաբաղյան շփման գծում մարտի միջոցով ստուգումների պարբերականության և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության վերաբերյալ, - հաշվի առնելով հունիսի 18-ին Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիվ գործողության փաստը, - հաշվի առնելով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկմանն առնչվող օրենսդրական որոշումների փաստերը (հունիսի 8-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից Ադրբեջանի ռազմական դոկտրինի ընդունումը, որում նշված է Ադրբեջանի կողմից ռազմական ուժի գործադրման իրավունքի մասին, հունիսի 18-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի կողմից Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ օրինագծի ընդունումը, որը նախատեսում է ակտիվ ռազմական գործողություների ժամանակ երկարաձգել խորհրդարանի և նախագահի գործունեության ժամկետը՝ ընդհուպ մինչև դրանց ավարտը), տվյալ իրավիճակը գնահատում ենք որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից պոտենցիալ սպառնալիքի իրական դառնալու հնարավորություն: (Ադրեջանի կողմից մարտի միջոցով ստուգումները, լինելով ստանդարտ միջոցառումների համալիր, նաև ենթադրում են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համար պայմանների նախապատրաստման միջոց): - Ելնելով տվյալ գնահատականից, - նաև վերը նշված փաստերը համարելով ԼՂՀ դեմ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսկման համար «անհրաժեշտ, բայց ոչ բավարար» պայմաններ ու գործոններ, այնուամենայնիվ, ԼՂՀ-ի և Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից հայության մարտական պատրաստվածության բարձր մակարդակի ապահովումը սահմանում ենք` որպես կենսականորեն կարևոր պայման: Կոչ ենք անում ԼՂՀ և ՀՀ բարձրագույն ղեկավարությանը ակտիվացնել հանրային քաղաքականությունը նշված ուղղությամբ: Վահան Դիլանյան, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ 2010թ., հունիսի 20

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter