Վարորդից գողացել են 132 հազար դրամ
Հունիսի 18-ին, ժամը 16.05-ին, «Կենտրոն համայնքի սանմաքրում» ՓԲԸ վարորդ, 1957 թ. ծնված Կոլյա Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ Թումանյան փողոցում կայանված, իրեն ամրակցված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են «Հայբիզնեսբանկ»-ի պլաստիկ քարտն ու իր հաշվեհամարից հանել 132.000 դրամ:
Նույն օրը ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու համար, Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վահան Մ.-ն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել