HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Լիբոր Ռուչեկի գլխավորած պատվիրակությանը:  

Նախագահը ողջունել է ՀՀ անկախության 20-ամյակի տոնակատարությունների առիթով ԵԽ պատվիրակության այցը Հայաստան:

«Այս քսան տարիների ընթացքում Հայաստանի պետականության ամրապնդմանը զուգահեռ զարգացել են նաև մեր հարաբերությունները եվրոպական կառույցների հետ: Վերջին տարիներին Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը կրել է շատ ավելի հաստատուն բնույթ»,-ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքի արժեհամակարգի վրա հիմնված պետականաշինության ուղին, և այդ առումով սերտ համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ մեծ նշանակություն ունի Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին: Հանրապետության ղեկավարն  ընդգծել է, որ Հայաստանի համար Եվրամիությունը ոչ միայն կարևոր գործընկեր է արտաքին քաղաքականության և առևտրատնտեսական բնագավառներում, այլ նաև՝ ներքին բարեփոխումների իրականացմանն ուղղված համագործակցության շրջանակներում:

Հանրապետության ղեկավարի խոսքով, Հայաստանը հաստատակամ է բարեփոխումների ճանապարհը շարունակել ԵՄ-ի աջակցությամբ, փորձի կիրառմամբ և խորհուրդներով:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը, համագործակցության խթանմանն ու բարեկեցությանը:  

Լիբոր Ռուչեկը շնորհավորել է նախագահին ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ և նշել, որ անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի առաջընթացը նկատելի է: Նա հավելել է, որ այդ գործընթացը տևական է, և կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները, ունենալ զարգացած ժողովրդավարություն և բարեկեցություն: Նա կարևորել է իրականացվող բարեփոխումներն ու վստահեցրել, որ եվրաինտեգրման ճանապարահին Հայաստանն այսուհետ էլ կստանա անհրաժեշտ աջակցություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter