Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. 16-ամյա Գրետան զոհվել է
Հունիսի 18-ին` ժամը 17:35-ին Աշտարակի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Արայի լեռան մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրանցքը, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ժամը 17:37-ին դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ՎԱԶ-2106» մակնիշի 21 ՕՕ 747 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ջրանցքը, ինչի հետեւանքով ուղեւոր, Աշտարակ քաղաքի բնակչուհի, 16-ամյա Գրետա Մակեյանը տեղում զոհվել է, իսկ Օհանավան գյուղի բնակիչներ` վարորդ, 29-ամյա Վարդան Վահանյանը եւ ուղեւոր, 24-ամյա Ռոման Մխիթարյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց:
Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Գ. Մակեյանի դին եւ հանձնվել շտապօգնության բրիգադին: Ըստ բժիշկների` Վ. Վահանյանի եւ Ռ. Մխիթարյանի վիճակը գնահատվում է ծանր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել