HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները փրկության կարիք ունեն

Այս տարի Սիսիանի համար իսկական պատուհաս են դարձել քամիները, կարկուտները, նորմայից ավելի տեղումները: Մայիսին գրանցված քամին գետնին էր հավասարեցրել Սպանդարյան գյուղի դպրոցի տանիքը, որը վերանորոգվել էր 2004թ. պետբյուջեից հատկացրած 13 մլն դրամով: Հատկանշական է, որ քամին քշում-տանում է վերջին տարիների ընթաքում նորոգված կամ հիմնանորոգված շենք-շինությունների տանիքները: Հունիսի 20-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Սիսիանի տարածաշրջանում մոտ 22 մետր վայրկյանում, 20 րոպե տեւած քամին զգալի վնասների եւ ավերածությունների պատճառ է հանդիսացել: Սիսիանում մարզպետի խորհրդական Սամվել Թանգյանի տեղեկատվությամբ` գյուղական համայնքերում քամին քշել-տարել է բնակելի տների, անասնագոմերի տանիքներ, կոտրվել եւ գետնին են հավասարվել ծառեր: Ուժեղ քամին քշել է Սիսիանի փրկարար ծառայություն մոտ 120ք/մ մակերեսով տանիքը, որը հիմնանորոգվել էր 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին` փրկարար ծառայության հատկացրած միջոցներով: «Փայտե կոնստրուկցիաները, թիթեղն ամբողջությամբ քամին քշել-տարել է: Խափանվել էր նաեւ հեռախոսակապը, որն արդեն վերականգնվել է»-ասում է փրկարար ծառայության Սիսիանի բաժանմունքի ղեկավար Վաղինակ Հայրապետյանը: Գյուղական համայնքներին հասցված վնասները ճշտվում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter