HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է անցնել հակահարձակման»

Հայ արիական միաբանությունն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Արդեն բազմիցս ադրբեջանական կողմը խախտում է 1994թ. մի կերպ ձեռք բերված փխրուն զինադադարը եւ փորձում է սադրել հայկական կողմին` պարբերաբար վնաս հասցնելու գործելակերպով: Այսպիսով, փորձ է արվում նաեւ միջազգային շահագրգիռ կողմերին իբր փաստի առջեւ կանգնեցնելու եւ սեփական ռազմաքաղաքական շահերը պարտադրելու առումով: Օրերս, գիշերով, Արցախ-ԼՂՀ Չայլու գյուղի մերձակայքում Արցախի տարածք է ներխուժել ադրբեջանական զինված հետախուզական խմբավորում, որի առաջխաղացումը հայկական կողմն արժանի պատասխանով կասեցրել է: Տեղի ունեցած դիմահար մերձամարտում, ցավոք, հայկական կողմը տվել է 4 զոհ եւ 4 վիրավոր: Իսկ թշնամին մարտադաշտում թողել է 1 դիակ եւ մեծ քանակությամբ զինամթերք ու խուճապահար հետ է փախել: Սակայն, մեր ունեցած տվյալներով, ադրբեջանցիները մարտի ընթացքում տվել են 8-10 զոհ եւ շուրջ այդքան էլ վիրավորներ, որոնց քարշ են տվել հետները փախուստի ժամանակ: Հայ արիական միաբանությունը տարիներ առաջ Արցախ-ԼՂՀ-ն հայտարարել է Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը` հաշվի առնելով ԼՂ-ի եւ ՀՀ-ի 1988 եւ 1989 թթ. խորհրդարանների որոշումները: Եվ այս հերթական հարձակումը ՀԱՄ-ը համարում է Հայաստանի սահմաններին եւ անվտանգությանը սպառնացող սադրանք: Ուստի` ՀՀ իշխանություններին կոչ ենք անում եւս մեկ անգամ ճանաչել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը եւ համարժեք միջոցների դիմել` պաշտպանելու հայության իրավունքներն ու անվտանգությունը մեր միասնական երկրի մի հատվածում: 1. ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների միջոցով համատեղ վերահաստատել երկու հայկական պետությունների արդեն փաստացի վերամիավորումը եւ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին, որ այլեւս հաշվի առնվի այդ հանգամանքը` ԼՂ-ի հարցի կարգավորման փաթեթում: 2. Դիմել նաեւ ՄԱԿ-ին, որը Ազգերի Լիգայի իրավահաջորդն է եւ պահանջել, որ ՄԱԿ-ը հետեւողական լինի իր նախորդի` ԱԼ-ի վճիռների իրականացման մեջ: Իսկ ՄԱԿ-ի նախորդը` Ազգերի լիգան 1920թ. իրավացիորեն մերժել է Ադրբեջանի ԱԼ ընդունվելու դիմումը` պատճառաբանելով, որ այդ հանրապետությունը չունի. «կայուն կառավարություն եւ չի վերահսկում այն տարածքները, որոնց հավակնում է»: ԱԼ-ն ուրվագծել է նաեւ «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի սահմանները, որոնց խնդիրը պետք է կարգավորվեր Փարիզի Խաղաղության համաժողովում: Ըստ ԱԼ-ի քարտեզի, «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի մեջ էին մտնում ոչ միայն ԼՂՀ-ն ու այսօրվա ազատագրված շրջանները, այլեւ Գանձակը, Դաշքեսանը, Խանլարը, Նավթալանը, Գեդաբեկը, Շահումյանի շրջանը եւ այլ տարածքներ: Այսպիսով, եթե նույնիսկ պատմական եւ իրավական տեսանկյունից շատ հեռու չգնանք (եթե հեռու գնանք թուրք-ադրբեջանցի անուն չենք էլ գտնի մեր տարածաշրջանի որեւէ երկրի որեւէ պատմական քարտեզի վրա), էլի ակնհայտ է, որ առ այսօր ԼՂՀ-ն (հայությունը) փորձել է վերականգնել ու պաշտպանել իր պատմական-օրինական` միջազգայնորեն ճանաչված սահմանները: Իսկ Ադրբեջանն իր կարճ գոյության ընթացքում (ընդամենը մասոնաբոլշեւիկյան որոշմամբ ստեղծված) երբեւիցե միջազգայնորեն ճանաչված հաստատուն սահմաններ չի ունեցել: Իսկ «խորհրդային ժառանգությունից» էլ ինքնակամ հրաժարվել է: Ուստի` ՀՀ իշխանություններին նաեւ կոչ ենք անում` հաջորդ իսկ սահմանային սադրանքի դեպքում ոչ միայն համարժեք պատասխանել թշնամուն, այլեւ` անցնել հակահարձակման եւ շարունակել վերամիավորել հայկական այն հողերը, որոնք այսօր էլ մնում են ադրբեջանական բռնազավթման աքցաններում եւ Ազգերի Լիգայի (ուրեմնեւ` ՄԱԿ-ի) համապատասխան որոշումներով պատկանում են «Լեռնային Ղարաբաղ» վիճելի տարածքի»-ն, այսինքն` Հայաստանին: Պետք է մեկընդմիշտ լուծել այսպես կոչված ադրբեջանցիների (իրականում` կովկասյան թյուրք-թաթարների) հետ մեր հարցերը, իսկ դա հնարավոր է միայն հայկական հողերի ամբողջական ազատագրման դեպքում: Ուրեմն, պետք է հաջորդ իսկ ադրբեջանական հարձակումը ավարտվի հայկական կողմի հակահարձակմամբ եւ Շահումյանի շրջանի, Դաշտային Արցախի (Ուտիքի), Գանձակի ազատագրմամբ: Հայ արիական միաբանությունը համախմբման կոչ է անում բոլոր նախկին ազատամարտիկներին, ովքեր պատրաստ են դադարեցված ազատագրական պայքարի վերսկսմանը: Բաքվում երեւի թե մոռացել էին, որ 1994թ. իրենք էին աղերսում զինադադար, որպեսզի հայկական ուժերը չհասնեն Բաքու: Ըստ ամենայնի` եկել է մեր սխալն ուղղելու ժամանակը…»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter