HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան խմբում Պորտուգալիան ջախջախեց հյուսիսկորեացիներին

Այսօր գրանցվեց Աշխարհի գավաթ-2010-ի ամենախոշոր հաշիվը: Պորտուգալիայի հավաքականը 7-0 հաշվով հաղթեց G խմբի «հանելուկ» Հյուսիսային Կորեայի հավաքականին: Նախորդ նման խոշոր հաշիվ գրանցվել էր միայն 2002թ. Աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիա-Սաուդիան Արաբիա (8-0) խաղի ժամանակ: Առաջին գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Ռաուլ Մեյրելիշը` 29-րդ րոպեին: Երկրորդ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Սիման Սամբրոզան` 53-րդ րոպեին: Երրորդ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Ուգու Ալմեյդան` 56-րդ րոպեին: Չորրորդ եւ յոթերորդ գոլերի հեղինակ դարձավ կիսապաշտպան Տիագուն` 60-րդ եւ 89-րդ րոպեներին: Հինգերորդ գոլի հեղինակ դարձավ հարձակվող Լիեդսոն` 81-րդ րոպեին: Վեցերորդ գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի հավաքականի եւ առհասարակ համաշխարհային ֆուտբոլի աստղ Կրիշտիան Ռոնալդուն` 87-րդ րոպեին: Առաջին խաղակեսի առաջին հատվածում չկար այնպիսի տպավորություն, որ հյուսիսկորեացիների հավաքականը կարող է պարտվել նման հաշվով եւ կարծես համառությամբ եւ վարպետությամբ չէին զիջում Պորտուգալիայի հավաքականի խաղացողներին: Առաջին խաղակեսին իր դիրքերում չէր նաև Ռոնալդուն, սակայն երկրորդ խաղակեսի հենց սկզբից երեւաց, որ հյուսիսկորեացիների հայրենասեր մարզիչը չի կարողացել հենակետային պաշտպանների գոտին ամուր դարձնել, ինչն էլ շատ հեշտությամբ` ընդամենը րոպեների տարբերությամբ, ճեղքվում էր պորտուգալացի առաջատար ֆուտբոլիստների կողմից եւ թվային անհավասարակշռություն ստեղծելով պաշտպանների հանդեպ, հասնում էին առավելության: Պորտուգալացիները առաջին տուրում ոչ ոքի խաղալով կոտդիվուարցիների հետ իրականում ամենաշատն ունեին այդ հաղթանակի կարիքը եւ դեռեւս խաղից առաջ նրանց պարզապես հարկավոր էր, որ շատ գոլեր խփեն: Իսկ ֆուտբոլային մասնագետների կողմից հանելուկ հավաքականի համբավ ձեռք բերած հյուսիսկորեացիների հավաքականի համար թերեւս նշանակություն չուներ, կպարտվեն 3-0, 7-0, թե 14-0 հաշվով, քանի որ որոշ ասեկոսեներ կան, որ հավաքականի կազմը որոշել են իրենց երկրի ոչ ֆուտբոլային իշխանությունները: Դրվագներ ֆուտբոլային հանդիպումից Լուս.` fifa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter