HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծիծեռնակաբերդի խճուղում երթևեկությունը կդադարի

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման աշխատանքներով պայմանավորված հունիսի 22-ից ամբողջությամբ կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ծիծեռնակաբերդի խճուղում: Նշված ճանապարհով շահագործվող ավտոբուսային թիվ 19, 26, 33, 50ա և միկրոավտոբուսային թիվ 62, 70, 74, 87, 90, 102, 110 երթուղիների համար սահմանվել են ժամանակավոր ուղեգծեր: Մինչև շինարարական աշխատանքների ավարտը նշված ներքաղաքային երթուղիները Մաշտոցի պողոտայից կշահագործվեն Պարոնյան, Պռոշյան, Մարշալ Բաղրամյան, Օրբելու, Կիևյան փողոցներով, ինչպես նաև «Հաղթանակի» կամրջով դեպի Ծովակալ Իսակովի պողոտա: Հետադարձը` նույն ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter