Ս.Հացպանյանը վաղը հացադուլ կսկսի, եթե նրան քնելու տեղ չհատկացվի
Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղեկացնում է, որ իր նկատմամբ ցուցաբերվում է անմարդկային վերաբերմունք: Իր իրավունքների ոտնահարման համար նա դիմել է Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, Ֆրանսիայի դեսպանատուն, Հայ ազգային կոնգրեսին, սակայն որեւէ կառույց չի արձագանքել: Ս.Հացպանյանն ասաց, որ ինքը գիշերն անցկացնելու է միջանցքում, քանի որ խցերում քնելու տեղ չկա: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Սարգիս Հացպանյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ս. Հացպանյանն ասում է, որ իր նկատմամբ ընդհանրապես առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում, «կալանավայրում, շատերն ունեն համակարգիչ, իսկ ինձ չգիտես ինչու արգելում են դա ունենալ: Ես Չարենց եմ թարգմանում, գրում եմ, ինչո՞ւ ինձ համակարգիչ չի կարելի, իսկ ուրիշներին կարելի է»: Նա պահանջում է, որ լրագրողներն այցելեն իրեն: «Եթե ինձ քնելու տեղ չտան, վաղը հացադուլ եմ սկսելու »,- ասաց Ս.Հացպանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել