HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանիա- Հոնդուրաս` 2:0

H ենթախմբում ավարտվեց նաև Իսպանիա-Հոնդուրաս հավաքականների հանդիպումը` 2:0: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ Դ. Վիլյան առաջին խաղակեսի 17-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 51-րդ րոպեին կրկնապատկեց այն: Վիլյան երրորդ գոլի հնարավորություն ուներ` իրացնելով 11 մետրանոցը, սակայն գնդակը  բախվեց դարպասաձողին (62'):  Այսպիսով, H ենթախմբում առաջատարը Չիլին է` 6 միավորով, հաջորդում են Իսպանիան և Շվեյցարիան` 3-ական միավորներով, իսկ Հոնդուրասը` 0 միավոր: Այս հանդիպումով ավարտվեց խմբային խաղի երկրորդ տուրը: Վաղը կմեկնարկեն երրորդ տուրի A և B խմբերի հանդիպումները: A  խմբում կխաղան Մեքսիկա-Ուրուգվայ, Ֆրանսիա-ՀԱՀ  հավաքականները, B խմբում` Նիգերիա-Հարավային Կորեա, Հունաստան-Արգենտինա հավաքականները: Լուս.` fifa.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter