HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վնասվել են Գեղարոտ գյուղի տների տանիքները

Հունիսի 21-ին Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղից տեղեկություն է ստացվել, որ գրանցված պտտահողմի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 25 տների տանիքներ: Տեղում պարզվել է, որ վնասվել են 11 բնակելի տների և օժանդակ շինությունների տանիքներ, որից երկուսի տանիքներն ամբողջությամբ շարքից դուրս են եկել, մյուս տանիքները վնասվել են 20-40 տոկոսով:  Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: *** Նույն օրը, ժամը 16.23-ից մինչև 16.45-ը ուժեղ կարկուտ է տեղացել նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի տարածքում: Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter