HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան առաջատար կրթական հաստատությունները` ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսում

7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին կմասնակցեն նաև հայաստանյան առաջատար կրթական հաստատությունները: Ոլորտին առնչվող  կրթական ծրագրերը ցուցահանդեսում կներկայացնեն Հայաստանի պետական ճարտարագիտական (պոլիտեխնիկ), Հայ-ռուսական /Սլավոնական/, Հայաստանի Ամերիկյան և Եվրասիա միջազգային համալսարանները, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները, Ֆինանսաբանկային քոլեջը և այլ կրթական հաստատություններ:

ԴիջիԹեք ցուցահանդեսն ունի քարոզչական նպատակ, մարդկանց ցույց տալու, որ ապագան տեխնոլոգիական զարգացման մեջ է: Միջոցառման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու երիտասարդներին` փորձելու ապահովել նրանց ներգրավվածությունը կրթական տարբեր ծրագրերին: Այդ իսկ նպատակով կրթական հաստատությունները ցուցահանդեսին ներկայանալու են իրենց բոլոր ծրագրերով և նախաձեռնություններով:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) պրոռեկտոր Ռ. Աղգաշյանի տեղեկացմամբ, Պոլիտեխնիկն այս տարի ցուցահանդեսում հանդես կգա առանձին տաղավարով՝ ներկայացնելով սեփական կրթական ծրագրերը, ինչպես նաև համալսարանը «Նեյշընլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ» և «Սինոփսիս» ընկերությունների տաղավարներում ունենալու է հատուկ բաժին, որտեղ կներկայացվի բուհի և տվյալ ընկերության համագործակցության արդյունքը։

Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվելու է նաև տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի տոնավաճառ, որի շրջանակներում շուրջ 50 ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր աշխատատեղերը: Երիտասարդները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալ գործատուի հետ, գտնել իրենց որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանք, ընդգրկվել տարբեր գործատուների տվյալների բազայում` առաջիկայում աշխատանքի առաջարկ ստանալու ակնկալիքով:

Միջոցառումը կանցնի  ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և  «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է  Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը:  Այս մասին հայտնում է ԻՏՁՄ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter