HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վթար` Երևան-Երասխ ավտոճանապարհին

Երեկ, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 13-րդ կմ-ի վրա «Մերսեդես E-240» մակնիշի 16 UО 982 համարանիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և հարվածելով ճամփեզրի ծառին, բետոնե արգելապատնեշին, բարձրացել օդ, բախվել գազալցակայանի տարածքում գտնվող տնակին և ընկել է ջրանցքը: Ինչպես տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը 22-ամյա Երվանդ Արամայիսի Բաբայանն է, Արարատի մարզի Արևշատ գյուղի բնակիչ: Մեքենայում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչ, 25-ամյա  Զինաիդա Գրիգորյանը: Երկուսն էլ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Լուս.` Գ. Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter