HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1000-ից ավելի բնակիչ համարվում է անհետ կորած

1000-ից ավելի անձինք անհետ կորած են համարվում Բրազիլիայի հյուսիս-արևելյան մասում անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևաքով:  Այս մասին «Ֆրանս պրես»-ին հայտնել է նահանգի կառավարիչ Թեոտանիո Վիլելա Ֆիլհոն:   Ավելի վաղ բրազիլական լրատվամիջոցները հաղորդում էին 30 զոհերի և մի քանի տասնյակ անհետ կորածների մասին: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, Բրազիլիայում հորդառատ անձրևրների պատճառով վարարել են գետերը, և երկու նահանգ տուժել է: Մոտ 40 հազար բնակիչ Ալագաոս և Պերնամբուկ նահանգներում մնացել է առանց տանիք, 65 հազարը էվակուացվել են: Անցած տարվա մայիսին նույն նահանգում ջրհեղեղից տուժել էր 44 անձ: 380 հազար բնակիչներ ստիպված թողել են իրենց բնակավայրերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter