HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Պետական միջոցների յուրացում` պատմամշակութային հուշարձանների հաշվին

Լոռու մարզային քննչական բաժնի քննիչ Արմեն Շիրոյանի վարույթում գտնվող Մշակույթի նախարարության «Գուգարք» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտված է: Գործն ուղարկված է դատարան: Ըստ մեղադրանքի` 2006-2008թթ. Սամվել Հովսեփյանն զբաղվել է պետական ծրագրերի իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների յուրացմամբ: Քոբայրավանքի և Հնեվանքի բարեկարգմանն ուղղված հատկացումներից Սամվել Հովսեփյանն յուրացրել է 59 մլն դրամ, Լեջան համայնքում մանկական հրապարակի կառուցման համար նախատեսված գումարից` 4,5 մլն, իսկ Գարգառի մշակույթի տան վերանորոգման համար ծախսված գումարից` 1մլն 55 հազար դրամ: Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ Վերահսկիչ պալատն այս մասին ահազանգել էր (Տես հոդվածը` Աղավաղել են պատմամշակութային արժեքները ). «Գուգարք» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրերի,  ստացել է 321 մլն դրամ Լոռու մարզի Քոբայրավանքի և Հնեվանքի վերանորոգելու համար: Այստեղ արձանագրվել էր 57 մլն դրամի փաստաթղթերով չհիմնավորված ծախս, որից 38 մլն-ը հանվել է «Գուգարք»-ի կողմից որպես կանխիկ գումար: Կատարված ծախսերը չեին երևացել ոչ մի փաստաթղթում: «Այս ընկերության կողմից արված ծախսերը մենք համարում ենք անարդյունավետ,- Հնեվանքի վերանորոգման լուսանկարները ցույց տալով` ասել էր Իշխան Զաքարյանը,- 4-5 գույնի քարերով վերականգնել են ողջ համալիրը` սկսված հղկված տրավերտինից, բազալտ, տուֆ…, ամեն ինչ, որ ընկել է ձեռքերը, շարել են և ստացել ենք այլանդակ պատկեր: 10-րդ դարի կառույցը, փաստորեն, աղավաղվել է: Հուշարձանների վերականգնում նշանակում է առաջին հերթին վերականգնել պատմական արժեքները, ինչ-որ գտնվում է այդ տարածքում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter