HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանիների ապօրինի վաճառք` Զեյթուն համայնքի շուկայում

ՀՀ ԲՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ քաղաքացի Նիք Վագները թեժ գծով ահազանգել էր ՀՀ բնապահպանության նախարարություն այն մասին, որ Զեյթուն համայնքի կենտրոնական շուկայում վաճառվում են աղվես, բու և այլ  կենդանիներ, որոնց վաճառքն օրենքով արգելված է: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները հունիսի 19-ին և 20-ին իրականացրած ստուգայցերի արդյունքում նշված շուկայում հայտնաբերել են վաճառքի համար նախատեսված մեկ աղվես: Վաճառողին հայտնաբերել չի հաջողվել: Տեսուչներն աղվեսին ազատ են արձակել Երևանին մերձակա անտառներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter