HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի հավաքականը դուրս մնաց աշխարհի առաջնությունից

Երեկ կայացան ֆուտբոլի աշխարհի առաջնության A և B խմբերի վերջին` երրորդ հանդիպումները, որոնց արդյունքում չորս հավաքականներ անցան 1/8-րդ եզրափակիչ: Հիշեցնենք, որ A խմբում Ուրուգվայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Մեքսիկայի հավաքականին: Գոլի հեղինակը Սուարեսն էր: Աշխարհի առաջնության առաջին լուրջ անակնկալը գրանցվեց A խմբի մյուս` Ֆրանսիա-Հարավ Աֆրիկյան հանրապետություն հանդիպման ժամանակ, որտեղ ֆրանսիացիները պարտվեցին 1:2 հաշվով: Այսպիսով ֆրանսիայի հավաքականը դեռևս խմբային փուլից հետո դուրս մնաց աշխարհի առաջնությունից: Այս խմբից 1/8-րդ եզրափակչում պայքարը կշարունակեն Ուրուգվայի և Մեքսիկայի հավաքականները: B խմբում հանդիպեցին Նիգերիայի և Հարավային Կորեայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 2:2 հաշվով: Խմբի մյուս` Արգենտինա-Հունաստան հանդիպումն ավարտվեց Արգենտինայի հաղթանակով` 2:0 հաշվով: Արգենտինան 3 խաղում 9 միավոր հավաքելով` անցավ 1/8-րդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մեքսիկայի հավաքականին: Այս խմբից 1/8-րդ եզրափակիչ դուրս եկավ նաև Հարավային Կորեայի հավաքականը, ով կմրցի Ուրուգվայի հավաքականի հետ: Այսօր կկայան ֆուտբոլի աշխարհի առաջնության C և D խմբերի հանդիպումները: C խմբում կմրցեն Սլովենիայի և Անգլիայի, ԱՄՆ-ի և Ալժիրի հավաքականները, իսկ D խմբում կկայանան Գանա-Գերմանիա և Ավստրալիա-Սերբիա հանդիպումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter