HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կներկայանա նոր տեսքով

Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնը 2010 թ. օգոստոսին իր դռները կբացի արդեն հիմնանորոգված, բարեկարգ տեսքով: Բարեկարգման աշխատանքներն այստեղ սկսվել են 2009թ. օգոստոսից` Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Սիսիանի քաղաքապետարանի 10 % ներդրմամբ: Աշխատանքների ընդհանուր ծավալը 110 մլն դրամ է: 1960-ական թթ. կառուցված մշակույթի տունը ժամանակակից տեսք ու հարմարություններ կունենա` ավելի մեծ բեմահարթակ, նոր, երկհարկանի կցակառույց` հետնամուտքով, հարդարման սենյակներով, սանհանգույցով, նախաբեմով: Առաջին հարկում առանձնացված են նիստերի սրահը, երաժշտական խմբասենյակները, խոհանոցը: Կգործի նաեւ սահյանական անկյուն: Շենքի` ճարտարապետական արժեք ունեցող ճակատային մասում, որը նախագծել է Ռաֆայել Իսրայելյանը, միայն մաքրման աշխատանքներ են իրականացվել: «Ամբողջությամբ վերանորոգվել է տանիքը` 570 ք/մ, կցակառույց է կառուցվել` 50 ք/մ` 1-ին եւ 2-րդ հարկով, հիմնանորոգվել է դահլիճը: Առաստաղն ամբողջությամբ եղել է փայտից, այժմ` երկաթբետոնից, հատակները եւս բետոնացվել են: Շենքն ամբողջությամբ ամրանավորվել, ուժեղացվել է: Ներքին հարդարման աշխատանքներից մնում է հատակը, այնուհետեւ կիրականացվեն ներկարարական աշխատանքները»,- ասում է Սիսիանի «Նորոգշին» ԲԲԸ տնօրեն Սամսոն Մաթեւոսյանը: Այս ձմռանն արդեն ջեռուցման խնդիր չեն ունենա ինչպես մշակույթի կենտրոնում, այնպես էլ կից գործող գրադարանում: Շինարարները վստահեցնում են` աշխատանքների որակին առաջնային ուշադրություն է դարձվում: Հիմնանորոգման աշխատանքները ավարտական փուլում են: Մինչեւ օգոստոս պետք է ավարտվեն նաեւ կահավորման, տեխնիկական հագեցվածության, ձայնալուսային սարքավորումների ձեռքբերման եւ մոնտաժման աշխատանքները: Դահլիճի աթոռների ձեռքբերման եւ տեղադրման աշխատանքները իրականացվելու են դարձյալ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով, մեկ այլ ծրագրով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter