
Այս պահին Մելիք-Ադամյան փողոցում ցույց է` ընդդեմ օտարալեզու դպրոցների բացմանը Հայաստանում: Ցուցարարների տվյալներով` այս պահին Ազգային ժողովում ելույթ է ունենում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այդ մասին իմանալուն պես` ցուցարարները Ազգային ժողովի պատուհանների տակ սկսեցին վանկարկել «Դավաճան», «Աշոտյան, հեռացիր», «Հայաստան», «Թե մորդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս» և այլ կարգախոսներ, ինչպես նաև երգեցին ՀՀ օրհներգը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Ընդդեմ օրենքի փոփոխության բողոքի ակցիան այսօր Ազգային ժողովի դիմաց մեկնարկել է առավոտյան ժամը 11-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել