HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի դեսպանը նկատի ուներ ոչ թե երկիրը, այլ գործոնները

Հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպը, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանի կարծիքով, տարածաշրջանից դուրս գտնվող ինչ-որ ուժերի սադրանքի հետևանք է: Սակայն լրագրողների հարցին, թե որ երկրի կամ ինչ ուժերի կողմից թելադրված, դեսպանը այլ պատասխան տվեց. «Ես նկատի չունեի որևէ երկիր կամ ուժ, այլ նկատի ունեի գործոնները, որոնք կարող են կրել արտաքին բնույթ: Այսինքն` եթե մենք ունենանք տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրացիա, և եթե մենք օգտագործենք տարածաշրջանի երկրների հնարավորությունները, օրինակ, Իրանինը, և եթե տարածաշրջանում մենք ինքներս խնդիրները լուծենք, վստահաբար դա ավելի կնպաստի, որպեսզի նման բախումներ չլինեն»,- ասաց դեսպանը: Հայտնելով ԻԻՀ-ի դիրքորոշումը` դեսպանը նշեց նաև, որ իրենք մշտապես այն կարծիքին են եղել, որ ցանկացած հակամարտություն կամ բախում որևէ կերպ չի նպաստելու այդ երկրներին կամ ժողովրդին: «Ցանկացած հակամարտության լուծում պետք է լինի միայն խաղաղ բանակցային ճանապարհով»,- ասաց դեսպանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter