HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաներ Աքչամ. «1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն է և ոչ թե այլ բան»

«Արաքս» շաբաթաթերթ, 23.06.2010: Այսօր առավոտյան ժամը 10:00-ին, Թեհրանի հայոց թեմի Առաջնորդարանի դահլիճում, կայացավ թուրք մտավորական, «Քլարք» համալսարանի դասախոս պրոֆ. Թաներ Աքչամի համատեղ ասուլիսը: Ասուլիսի սկզբում, Թաներ Աքչամը նախ շնորհակալություն հայտնեց Իրան հրավիրվելու համար և ասաց՝ հպարտ է, որ իր գիրքը թարգմանվել է պարսկերենի: Նա հավելեց ««A Shameful act» (Ամոթալի արարք) գրքի բովանդակությունը Հայոց Ցեղասպանության՝ Թուրքիայի պատմության մութը պահված ծալքերի մասին է»: «Իմ միակ հույսն ու երազն այն է, որ Թուրքիան իր պատմության այս մութ մնացած կողմը կճանաչի, որից հետո է միայն, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող է արմատավորվել խաղաղությամբ»,- ասաց Աքչամը և ավելացրեց. «Հայոց Ցեղասպանությունը՝ իսկական Ցէղասպանություն և ոչ թե ջարդ, սպանություն կամ եսիմ ինչ: Ես կասեի՝ եթե 1915-ին տեղի ունեցածը Ցեղասպանություն չանվանենք այդ դեպքում պիտի ասել, որ որևէ ցեղասպանություն չի եղել աշխարհում: Սա է իմ տրամաբանությունը՝ իրերը պետք է անվանվեն իրենց անունով, որպեսզի կարողանանք ճիշտ վերաբերվել նրանց հետ»: Նա ասաց. «Երբ մենք խոսում ենք անցյալի մասին, միտում ենք հասնել խաղաղության, բարեկամության և ոչ թե թշնամանքի»: Թաներ Աքչամը շեշտելով, որ պիտի շարունակվի միջազգային ասպարեզում և օտարերկրյա խորհրդարաններում Հայոց Ցեղասպանության ճանաչման ընթացքը, ասաց. «Նախկինում օտարերկրյա պառլամենտներում Ցեղասպանության փաստի ճանաչումը համարում էի սխալ: Կարծում էի, որ արտաքին միջամտությունը կարող է ավելի շատ լարել թուրք հասարակությանը հայերի դեմ, բայց այսօր գտնում եմ, որ առանց արտաքին ճնշումների Թուրքիան այս պատմական իրականությունը չի ընդունելու և հայերի միակ ճանապարհն այսօր հենց այդ է, որ տարբեր երկրների խորհրդարաններում բարձրացնեն այս հարցը»: «Ամոթալի արարք» գրքի հեղինակի կարծիքով. «Պատմական իրականության մասին տեղեկանալը մարդկանց կմոտեցնի իրար»: Նա ասաց նաև, որ «Թուրքիան ոչ միայն հայերի այլ նաև մյուս հարևան ժողովուրդների՝ քյուրդերի, հույների, ալևիների և այլոց հետ հարցեր ունի, որոնց լուծումը նախևառաջ նրանց մասին ճիշտ տեղեկացված լինելու մեջ է»: Աքչամը, նկատի ունենալով Իրան-Թուրքիա սերտ հարաբերություններն ասաց. «Կարծում եմ, որ եթե Իրանը կարողանա օգնել Թուրքիային, որպեսզի նա ճանաչի իր պատմությունը, շատ կարևոր գործ արած կլինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter