Խուլիգանություն սրճարանում
Երեկ, կեսգիշերին մոտ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Մաշտոցի պողոտայում գտնվող «Մալիբու» սրճարանի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1993 թ. ծնված Շանթ Մ.-ին, 1977 թ. ծնված Արմեն Ս.-ին և 1979 թ. ծնված Սոնա Ս.-ին:
Պարզվել է, որ նրանք բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ` խախտել են հասարակական կարգը, խանգարել սրճարանի աշխատանքները, տվել հայհոյանքներ, վիճաբանել միմյանց հետ, որի ընթացքում Արմեն Ս.-ն ձեռքերով հարվածել է Շանթ Մ.-ի մարմնի տարբեր մասերին և իր մոտ եղած «Վոլտրան» տիպի գազային ատրճանակի բռնակով հարվածել նրա գլխին ու պատճառել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել